Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի զենք-զինամթերք է թողնում Դավիթաշենի 1-ին եւ 2-րդ թաղամասերի միջեւ գտնվող այգու վերջում` աղբարկղերի մոտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 12 մմ տրամաչափի կարճեցված փողով եւ կտրած խզակոթով որսորդական հրացան եւ 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին: