Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1952 թ. ծնված Լյովա Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի հրացան, 3 ճայտիչ, ինքնաձիգի 2 փամփշտակալ, 5.45 մմ տրամաչափի 120 եւ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 105 փամփուշտ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1956 թ. ծնված Դավիթ Գ.-ն կամովին հանձնել է 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 1040 փամփուշտ եւ «շիլկա» տեսակի գնդացրի փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1946 թ. ծնված Կառլեն Մ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, եւ ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 97 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:



























