Ֆրանսիական դատարանը Femen շարժման 26-ամյա ակտիվիստուհի Յանա Ժդանովային պարտավորեցրել է 6 հազար եվրո վճարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեղրամոմե արձանը կոտրելու համար, հաղորդում է Deutsche Welle-ն:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2014թ. հունիսի սկզբում Նորմանդիայում նախատեսվող հանդիպման նախօրեին Femen-ի ակտիվիստուհին մտել է թանգարան, որտեղ ցուցադրվել են պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, այդ թվում՝ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի մեղրամոմե արձանները: Մերկացնելով կուրծքը, որտեղ գրված է եղել «Սպանել Պուտինին»՝ Ժդանովան փայտով մի քանի անգամ հարվածել է ռուս առաջնորդի արձանիկին եւ այն նետել եվրոպացի քաղաքական գործիչների ոտքերին:
Ակտիվիստուհին դատարանի վճիռը անվանել է անկդոտ եւ խոստացել բողոքարկել այն:




























