Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Կրեմլին կոչ է արել կատարել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման խոստումը՝ ընդգծելով, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները բացառում են երկխոսությունը, գրում է The Wall Street Journal-ը:
«Իրավիճակն Ուկրաինայում չափազանց բարդ է՝ չնայած հրադադարի վերաբերյալ համաձայնագրին», - ասել է նա հոկտեմբերի 16 -ին: «Իրավիճակի լարվածությունը թոթափելու հարցում մեծ ներդրում պետք է ունենա Ռուսաստանը», - նշել է Մերկելը:
Կանցլերն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ուկրաինայում հիմնախնդրի կարգավորման կարեւոր մասն են: «Սակայն դրանք ինքնանպատակ չեն: Մենք շարունակում են երկխոսությունը Ռուսաստանի հետ», - նշել է Մերկելը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ վերջին ամիսներին տնտեսական պատժամիջոցներ են սկսել: ԵՄ-ն հայտարարել է, որ կվերանայեն իրենց սահմանափակումներն այն դեպքում, եթե Ռուսաստանը լուծի Ուկրաինայի ճգնաժամը:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին АСЕМ-ի գագաթաժողովի շրջանակում ծրագրված է Պուտին-Պորոշենկո հանդիպումը, որին ներկա է լինելու նաեւ Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին եւ ԵՄ այլ պաշտոնյաներ:




























