Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ից մինչեւ ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 ավտոմեքենա. 13 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 8-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:
Քաղաքացիների պատշաճ եւ անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:
Հոկտեմբերի 16-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 16 ուղեւորատար տրանսպորտային միջոց:




























