Աֆղանստանն ու Ղազախստանը հետաքրքրված են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարական նախագծին միանալու հնարավորությամբ: Այդ մասին գրում է Black Sea News-ը՝ մեջբերելով Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովին:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը բազում անգամներ շահագրգիռ կողմերին առաջարկել է միանալ այդ նախագծին: «Այսօր աֆղանական կողմը իր ցանկությունն հայտնեց միանալ նախագծին, ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ Ղազախստանը», - նշեց Մամեդովը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքվում տեղի է ունենում «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի՝ Մետաքսի ճանապարհի զարգացման նոր հնարավորություններ» միջազգային համաժողովը:




























