Վանաձորում 19-ամյա մի աղջիկ դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե իրեն բռնաբարել են: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, աղջիկը հայտնել է, թե դեպքը եղել է հունիսին «Հայրենական պատերազմի զոհերի» հուշարձանի մոտակայքում: 26-ամյա երիտասարդը իր ավտոմեքենայում աղջկա կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ: Աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր, ձեռնարկվում են միջոցառումներ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ: