Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Վահե Հակոբյանը չմեկնաբանեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրաժարականը:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստին Գեւորգյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Նրա խոսքով՝ նա կաշխատի մասնավոր հատվածում, սակայն կպահպանի կառավարության հետ ամուր եւ արդյունավետ կապերը:
Հակոբյանը լրագրողների այս եւ այլ հարցերին գերադասեց չպատասխանել: Արագ քայլերով դուրս գալով կառավարության շենքից՝ նա լուռ նստեց իր ծառայողական մեքենան եւ հեռացավ:
Հիշեցնենք, որ Գեւորգյանը 2008թ. ապրիլին զբաղեցնում էր Հայաստանի փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը: Վահե Հակոբյանը Ջրային տնտեսության պետկոմիտեի ղեկավար է նշանակվել վերջրես՝ 2014թ. սեպտեմբերին: Մինչ այդ՝ 2004թ.-ից նա եղել խորհրդարանի պատգամավոր:




























