Եռյակի հոկտեմբերի 16-ի նիստում քննարկվել է ԱԺ սպասվող քառօրյայում համատեղ ռազմավարությունը: Այս մասին հոկտեմբերի 16-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝  բոյկոտը քաղաքական պայքարի գործիքներից մեկն է, եւ ցանկացած պահի խորհրդարանական եռյակը կարող է ընտրել այդ ուղին, սակայն այժմ յն  մտադիր է արդյունավետ օգտագործել ԱԺ հերթական քառօրյա նիստը:  «Մենք մի քանի առաջարկներ ունենք, որոնք ներկայացրել ենք նաեւ ՀՅԴ-ին, եւ ընդհանուր առմամբ մենք պետք է ճշգրտտենք մեր գործընկերային դիրքորոշումներն այդ կուսակցության հետ», - նշել է Զոհրաբյանը: