Որոշ ժամանակ առանց մեծահասակների հսկողության մնացած 5-ամյա տղան եւ 7-ամյա աղջիկը ընկել են երրորդ հարկից, հայտնում է LifeNews-ը՝ վկայակոչելով Տուլայի մարզի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխաները նստած են եղել պատուհանագոգին եւ խաղացել կատվի հետ: Հենվելով «մոծակի ցանցին»՝ նրանք ընկել են  երրորդ հարկից: Արդյունքում երկու երեխաները ծանր վնասվածքներ են ստացել եւ հոսպիտալացվել Նովոմոսկովսկ քաղաքի մանկական հիվանդանոց:

Ներկայումս ոստիկանները փաստի առթիվ ստուգումներ են իրականացնում, որի ընթացքում կբացահայտվեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները;