ՀՀ գլխավոր դատախազի կողմից, քրեական գործ է հարուցվել «Սեւան» նոտարական տարածքի նոտար Արմինե Բեջանյանի կողմից խարդախության եղանակով զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Նոտար Արմինե Բեջանյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասով կատարած հանրորեն վտանգավոր արարքի հիմնավոր կասկածի առկայությամբ, քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Դատախազի որոշմամբ, նոտարի պաշտոնավարումը դադարեցվել է:
ԱԱԾ նախապատրաստած նյութերով պարզվել է, որ 2013թ հոկտեմբերից մինչեւ 2014թ մայիս Ա. Բեջանյանը նյութական օգուտ ստանալու նպատակով, օգտագործելով իր ծառայողական դիրքը՝ նոտարական գործողությունների կապակցությամբ իրեն դիմած քաղաքացիներին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել նոտարի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափի վերաբերյալ, նրանցից պահանջել ու ստացել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նոտարական ծառայությունների եւ պետական տուրքի համար նախատեսված գանձումների չափերը գերազանցող գումարներ՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն:
Գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Արմինե Բեջանյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նախաքննությունը շարունակվում է:




























