Մոսկվայի ոստիկանությունը եւ մերձմոսկովյան քննիչները ձերբակալել են զբոսաշրջային ընկերության չորս աշխատակիցների, որոնք կասկածվում են մանկապղծության մեջ, հայտնում է NEWSru-ն՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ պաշտոնական կայքը:
Աղբյուրը նշում է, որ խումբը ճամփորդություններ է կազմակերպել աշակերտների համար, այդ թվում նաեւ՝ արտասահման, որոնց ժամանակ էլ կատարվել է հանցագործությունը: Առաջիկայում լուծվելու է կալանավորման հարցը:
Ըստ քննիչների՝ կասկածյալները առեւտրային ընկերությւոն են հիմնել, որը զբաղվել է հանգստի եւ երեխաների կրթության կազմակերպմամբ, ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ արտասահմանում: «Նշված անձինք երեխաների հետ որպես ուղեկցողներ գնացել են տարբեր վայրեր, որտեղ էլ իրականացրել են իրենց անօրինական գործողությունները», - մեջբերում է աղբյուրը ՌԴ ՔԿ մամուլի ծառայությանը:
Աղբյուրը նշում է, որ առայժմ ճշտվել է երկու տուժածների ինքնությունը, որոնք 13 եւ 14 տարեկան են: Սակայն քննիչներն արդեն ունեն չստուգված տեղեկություն, որ բռնաբարվել են նաեւ տասնամյա աշակերտներ: Քննիչները վստահ են երեք ձերբակալվածների մեղավորության հարցում: Չորրորդ կասկածյալի դեմ բավարար ապացույցներ չկան:




























