«Ժառանգությունը» հայտարարել է, որ կուսակցության անունից կարող են խոսել միայն դրա առաջնորդը, փոխնախագահը, համանուն խմբակցության ղեկավարն ու մամուլի քարտուղարը: Այս մասին հոկտեմբերի 16-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի խոսքերը:
«Նրանք մեզ կոչ են արել չարձագանքել նրա հայտարարությանը: Ես հետեւում եմ նրանց կոչին, եւ թույլ տվեք չմեկնաբանել առանձին անձանց հայտարարությունները»,- ասել է Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ եռյակի նիստի ընթացքում քննարկվել են նաեւ հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի տեխնիկական հարցեր:
Ինչ վերաբերում է եռյակի առաջնորդների հավանական հանդիպմանը, Զոհրաբյանն ասել է. «Ոչինչ ասել չեմ կարող, միայն կարող եմ ենթադրել, որ դա կարող է տեղի ունենալ:




























