WTI տեսակի նավթի գնանշումները նվազել է 2,2%-ով կազմելով՝ 79,95 դոլար, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Աղբյուրի տվյալներով՝ արեւմտատեխասյան նավթի գինը 2012թ. հունիսից ի վեր առաջին անգամ բարելի դիմաց իջել է 80 դոլարի նշագծից : Ընդ որում Brent նավթի գնանշումը իջել է 1,01%-ով՝ մինչեւ 82,94 բարել/դոլար:
Գործակալությունը նշում է, որ երեք ամսվա ընթացքում Brent տեսակի նավթի բարելի դիմաց գները 108,77 դոլարից իջել են 24%-ով՝
Աղբյուրը, մեջբերելով ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին, նշում է, նավթի համաշխարգային գների անկման պատճառը նաեւ սպեկուլյատիվ խաղն է: «Այժմ շատ առումով գների անկման վրա ազդում է սպեկուլյատիվ գործոնը: Թե երբ այդ սպեկուլյատիվ գործոնը կդադարի իր դերը խաղալ՝ երկարաժամկետում դժվար է ասել», - հայտարարել է Նովակը:




























