Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 16-ին, ժամը 12.38-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի մոտակայքում` ավտոճանապարհին, տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ Կապան-Շիկահող ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել կավաշերտի փլուզում (մոտ 20 քմ)` ճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի:
ՃՇՇ աշխատակիցների կողմից կատարվել է ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. վերականգնվել է երթեւեկը:




























