Սանկտ-Պետերբուրգի դատարանը արդեն նախկին իրավապահ Վլադիմիր Շարապովին մարմնավաճառ կնոջը սպանելու համար դատապարտել է 15 տարվա ազատազրկման, հայտնում է NEWSru-ն՝ վկայակոչելով Պետերբուրգի դատախազության պաշտոնական կայքին:
Մարմնավաճառի հետ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ կինը հրաժարվել է սպասարկել հաճախորդին՝ իմանալով նրա աշխատանքի բնույթը:
Դատարանի վճռով՝ Վլադիմիր Շարապովը 8 տարի կանցկացնի խիստ ռիժիմի ուղղիչ գաղութում:
Ինչպես հայտնում է աղբյուրը, 2012թ. հուլիսի 7-ին Շարապովը գտնվել է ավտոկայանատեղի տարածքում: Այդ ժամանակ վերջինս ոստիկանության գործող աշխատակից է եղել եւ բացի այդ ամուսնացած: Նա մարմնավաճառ է վարձել, սակայն աղջիկը, տեղեկանալով, հաճախորդի ով լինելուն, հրաժարվել է սպասարկել վերջինիս, ինչի համար գազանաբար ծեծի է ենթարկվել: Կնոջ փայծաղը պատռվել է, ինչի արդյունքում նա մահացել է:
Շարապովը մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրօրի 111 հոդվածի 4-րդ մասով (Առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնել, որը անզգուշորեն հանգեցրել է տուժողի մահվան):




























