«Ոսկու շուկայում» տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվի: NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է ՔՕ-ի 35-րդ հոդվածի 1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ այդմ՝ քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին «Ոսկու շուկայում» տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները «Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության» կողմից ուղարկվել  են ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:

Նշենք, որ Վաղարշ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան  ջարդուփշուր են արել շուկայի աշխատակիցներից մի քանիսի սեղանները՝ որպես նախազգուշացում այն աշխատակիցներին, ովքեր պատրաստվում են մասնակցել «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ կառավարության մոտ ընթացող՝ տոնավաճառների առեւտրականների բողոքի ակցիային։