Բաքվում արտառոց դեպք է գրանցվել՝ տարեց կինը ոստիկանության աչքի առջեւ փորձել է կյանքի հետ հաշիվները մաքրել:

haqqin.az-ի փոխանցմամբ՝ Սամեդ Վուրղուն այգում թեյի եւ քաղցրավենիքի առեւտրով զբաղվող տարեց կինը կտրել է իր երակները, երբ ոստիկանները շրջել են իր ապրանքներով լի սայլակը շրջել:

Ոստիկանությունը պահանջել են, որ ավտոբուսի վարորդներին թեյ եւ քաղցրավենիք է վաճառող  65-ամյա կինը լքի այգու տարածքը: Սակայն նա հրաժարվել է կատարել հրամանը եւ հայտարարել, որ թեյի վաճառքը նրա միակ աշխատանքն է: Սակայն անդրդվելի ոստիկանները կրկնել են իրենց պահանջը եւ սպառնացել ուժով դուրս վռդնել կնոջը այգու տարածքից: Երբ իրավապահները կոտրել են թեյի թերմոսն ու բաժակները, կինը բաժակի կտորով կոկորդի հատվածում կտրվածքներ է հասցրել եւ դրանցով կտրել ձեռքերի երակները:

Ոստիկանները փորձել են հանգստացնել կնոջը եւ «շտապ օգնություն» կանչել, սակայն կինը հրաժարվել է բժշկական օգնությունից:

Այս տարվա հունվարից Բաքվում փողոցային առեւտուրը պաշտոնապես արգելված է, սակայն որոշ շրջաններում այդ կանոնը հաջողությամբ  խախտում են: