Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը Ռուսաստանի հետ սահմանին 62 կմ ձգվող հակատանկային խրավանդ եւ 50 կմ այլ պատնեշներ է կառուցել, տարածքը հագեցրել խրամատներով եւ պահակակետերով, հայտնում է UNIAN-ը՝ մեջբերելով Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոյին:
Նա հավելել է, որ «նույնպիսի քայլեր են ձեռնարկվել նաեւ ժամանակավորապես օկուպացված Ղրիմի վարչական սահմանին»: Աղբյուրի փոխանցմանբ՝ սահմանապահները նաեւ 200-ից ավելի դիտորդական աշտարակներն են տեղադրել եւ աարդիականացրել հնացած ռադիոլոկացիոն կայանները ու տեխնիկական դիտարկումների դիրքերը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 15-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը այցելել է Խարկովի մարզ ռուս-ուկրաինական սահմանին «Պատի»-ի կառուցման նախագծի իրացման հրահանգներ տվել:




























