Առայժմ անորոշ է, թե որտեղ աշխատանքի կանցնի տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գեւորգյանը: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե մասնավոր սեկտորում որտեղ պետք է աշխատանքի անցնի նախկին փոխվարչապետը, Արմեն Գեւորգյանն ասաց հետեւյալը. «Երբ կլինի տեղը որոշված, անպայման տեղյակ կպահեմ, կիմանաք»:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստում հրապարակվել էր տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հրաժարականի դիմումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ վերջինիս աշխատանքից ազատման դիմում է գրել եւ շնորհակալություն հայտնեց նրան համատեղ աշխատանքի համար: Արմեն Գեւորգյանը եւս շնորհակալություն հայտնեց համատեղ ախատանքի համար՝ հավելելով, որ գնում է աշխատանքի մասնավոր սեկտորում: Առայժմ նրան փոխարինողի անունը հայտնի չէ:



























