ԱՄՆ Սպիտակ Տունը հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ իրենք կցուցադրեն Հայոց ցեղասպանության ժամանակների հայ որբերի գորգը:
Ինչպես գրում է «Asbarez»-ը, գորգը կցուցադրվի Սպիտակ Տան այցելուների կենտրոնում տեղի ունենալիք ցուցահանդեսի ժամանկ, որը տեղի է ունենալու նոյեմբերի 18-23-ին: Այս մասին հայտնել է ԱՄՆ Սեկանտի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:
Ցուցահանդեսը կոչվում է «Շնորհակալություն ԱՄՆ-ին. երեք նվեր նախագահներին՝ ի երախտագիտություն արտերկրում ամերիկյան առատաձեռնության», որտեղ կներկայացվի նաեւ հայ որբերի գորգը, սեվրյան ծաղկամանը, որը նախխագահ Հերբերթ Հուվերին են նվիրել Երկրորդ աշխարհամարտից հետո Ֆրանսիայում երեխաներին սննդով ապահովելու համար, նաեւ ապակե ծաղկող ճյուղը, որը Բարաք Օբամային են նվիրել Ճապոնիայում 2010-ին ավերիչ երկրաշարժից ու ցունամիից հետո ամերիկյան օգնության համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի վարչակազմին մոտ աղբյուրները հաղորդում են, որ մի քանի ամսվա ճնշումից հետո Սպիտակ տունը պատրաստվում է հայտարարել հայ որբերի գորգի ցուցադրության մասին:
Հայ դատի ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրենի խոսքով՝ եթե նախագահ Օբամային որոշումն իրական առաջընթացի խորհրդանիշ է, նա հստակ ու առանց վախի կխոսի այդ սարսափելի ու անպատիժ հանցագործության մասին – Հայոց ցեղասպանության մասին: Եթե մյուս կողմից, նախագահի որոշումն իրենից առաջընթացի փոխարինում է, ապա դա անմիջապես ակնհայտ կդառնա նրա հետագա գործողություններով, Թուրքիայի դիրքորոշման անտեսմամբ ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ ոչ միանշանակն արտահայտություններով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սպիտակ տանը պահվող ցուցանմուշի ցուցադրությունը 2013թ.-ի դեկտեմբերին չեղյալ էր հայտարարվել, հնարավոր է Թուրքիայի բացասական արձագանքից խուսափելու համար: Գորգը գործել են հայ որբերը 1920-ական թթ.-ին եւ պաշտոնապես ներկայացրել ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջին 1925թ.-ին: Այն պատրաստել են Հազիր քաղաքում(ներկայիս Լիբանանում գտնվող քաղաք)՝ ի նշան երախտագիտության Հայոց ցեղասպանության տարիներին Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության համար:




























