Ռուսաստանն ու Սերբիան ռազմատեխնիկական համագործակցության մասին միջկառավարական համաձայնություն են ստորագրել, գրում է Gazeta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելգրադում բանակցություններ է անցկացրել: Պուտինն այնտեղ մասնակցել է Բելգրադի՝ ֆաշիստներից ազատագրման 70-ամյակին նվիրված հանդիսություններին: Կարեւոր թեմաներից է «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը:

Երկրները նաեւ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության, ինչպես նաեւ ռեադմիասայի մասին միջկառավարական համաձայնություն են  կնքել

Սերբիայում Պուտինին շնորհել են Հանրապետության 1-ին աստիճանի շքանշան: