Ռուսաստանը մտադիր է կրճատել գազի մատակարարումը Ուկրաինային, եթե վերջինս սկսի առանց թույլտվության վերցնել գազը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը:

«Եթե մենք տեսնենք, որ մեր ուկրաինացի գործընկերները առանց արտոնության գազ վերցնել արտահանման գազատարի համակարգից, մենք այդ չափով կկրճատենք գազի մատակարարումը»,-Բելգրադում հայտարարել է Պուտինը:

Միաժամանակ, ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ «բանը դրան չի հասնի» եւ կողմերին կհաջողվի մոտ ապագայում պայմանավորվածության հասնել: