Լյուստրացիայի կապակցությամբ Ուկրաինայի ՆԳՆ-ի մի քանի տասնյակ սպաներ կկորցնեն իրենց աշխատանքը: Այդ մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ մեջբերելով ներքին գործերի նախարար Արսենի Ավակովին:
Նախարարի խոսքով՝ ոստիկանության բարեփոխումների արդյունքում, գերատեսչությունում պաշտոնների ընդհանուր ծավալը 30-40%-ով կրճատվել է:
Ավակովը նաեւ հայտարարել է, որ քաղաքների սահմաններում կկազմալուծվեն տրանսպորտային ոստիկանության ու պետավտոտեսուչների միավորումները եւ պարեկային ծառայությունները: «Ըստ էության՝պետավտոտեսչները կմնան միայն ճանապարհներին»:




























