Եվրահանձնաժողովը հրապարակել է զեկույց եվրոպական գազային համակարգի վերաբերյալ: Գազային սթրես-թեստերի անցկացումից հետո Եվրահանձնաժողովը հավաքել է խորհրդատվություններ ԵՄ անդամ երկրների համար այն դեպքում, եթե ձմռանը Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը:

Փորձելով պարզել եվրոպական երկրների կախվածությունը Ռուսաստանից՝ զեկույցի հեղինակները նշել են, որ ԵՄ-ն սպառվող էներգիայի 53 տոկոսը ներկրում է: Եվրոպական երկրներն ամենից շատ կախված են նավթի հումքից(մոտ 90 տոկոս) եւ բնական գազից(66 տոկոս): Նվազագույն չափով նրանք պինդ(42 տոկոս) եւ միջուկային(40 տոկոս) վառելանյութի կախվածություն ունեն:

Զեկույցում նշվում է, որ հոկտեմբերի սկզբի դրությամբ ԵՄ երկրների գազի պահեստներն 90 տոկոսով լեցուն են: Միայն Հունգարիայում եւ Պորտուգալիայում պահեստներն 80 տոկոսով լեցուն են: Սակայն Եվրահանձնաժողովը նշում է այն հանգամանքը, որ տվյալ երկրներում պահեստները բավական տարողունակ են, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Եվրահանձնաժողովը համարում է, որ չնայած պահեստների ծանրաբեռնվածությանը, երկարատեւ ճգնաժամը կամ ցուրտ ձմեռը կարող են հանգեցնել պահուստի սպառման, ուստի կարեւոր է անվտանգության այլընտրանքային միջոցներ կիրառել:

Զեկույցի հեղինակները հանգել են եզրակացության, որ եվրոպական երկրների համագործակցությունը կթեթեւացնի իրավիճակը: Այս տարի ԵՄ անդամ երկրներից բացի գազի սթրես-թեստերի են ենթարկվել Ուկրաինան, Մոլդավիան, Վրաստանը, Ալբանիան, Բոսնիան ու Հերցեգովինան, Չեռնոգորիան ու Սերբիան: