Ստամբուլի հիվանդանոցներից մեկում բուժվող 4-ամյա տղա երեխան բռնաբարության է ենթարկվել քեռու կողմից։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի Հասեքի հիվանդանոցի բուժանձնակազմը հիվանդասենյակներ հերթական այցի ժամանակ սարսափելի տեսարանի է հանդիպել։ Բժիշկները եւ նրանց ուղեկցող բուժքույրերը տեսել են, թե հիվանդասենյակում որպես խնամակալ գրանցված Ջ. Ու.-ն բռնաբարում է 4-ամյա տղա երեխային։ Երեխան հիվանդանոցում էր գտնվում վերին շնչառական որոշ հիվանդությունների պատճառով։ Երեխայի մայրը հիվանդանոցում երեխային որպես խնամակալ է գրանցել երեխայի քեռուն՝ Ջ.Ու.-ին։
Բժիշկների կանչով հիվանդանոց ժամանած ոստիկանները ձերբակալել են երեխայի քեռի գրանցված 40-ամյա Ջ.Ու-ին։ Բժիշկները նշել են, թե եևբ սենյակ են մտել, տեսել են, որ երեխան չի դիմադրում եւ հավանական են համարում, որ նախկինում երեխան կրկին ենթարկված լինի բռնաբարությունների։




























