Հայաստանի ԱԳ նախարար ‪‎ԷդվարդՆալբանդյանն, այսօր՝ հոկտեմբերի 16-ին,  ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ‪ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին եւ նրա հետ քննարկել տարածաշրջանային հրատապ խնդիրներ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր, անդրադարձան հոկտեմբերի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Փարիզում նախատեսված հանդիպմանը:

Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել ‪‎ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի նախօրեին եւ Փարիզում Նախագահների հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների բազմակի աճին, ինչը բացասաբար է ազդում բանակցային գործընթացի վրա։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ Եվրոպական միությունը շահագրգռված է տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ եւ սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: