Հայաստանի, Պերուի եւ Մարոկկոյի բնակիչները բնակչության մեկ շնչին ընկնող ամենաքիչ ռեսուրսներն են ծախսում: Այս մասին իր միկրոբլոգում գրել է BBC-ի ռուսական ծառայության խմբագիր Վլադիմիր Եսիպովը:

«Ինչ ապագա է սպասում մոլորակին, որի բնակիչները 1,5-2, որոշ դեպքերում նույնիսկ 5 անգամ ավելի շատ ռեսուրսներ, քան մոլորակը կարող է վերարտադրել»,-հարց է տալիս նա:

Նրա գնահատմամբ՝ այն երկրները, որոնց կառավարություններն ավելի շատ միջոցներ են ծախսում, քան կա իրենց բյուջեում, վաղ թե ուշ սնանկանալու են:

«Երկիր մոլորակ անունը կրող հանրահացարանի բնակիչների թիվը անշեղորեն աճում է եւ 2100 թվականին, ըստ ՄԱԿ-ի գնահատականի, կրկնակի շատ կլինի, քան հիմա՝ 13 մլրդ: Բնական ռեսուրսների օգտագործումն աճում է բնակչության աճի հետ միասին: Եթե մարդկությունը մոտ ապագայում չկարողանա կտրել այդ փոխադարձ կապը, պատկերավոր ասած, մեզ երկրորդ մոլորակը պետք կլինի»,-գրում է լրագրողը:

«Եթե Երկիր մոլորակի բոլոր բնակիչները ռեսուրսները ծախսեին այնպես, ինչպես դա անում են Քուվեյթն ու Քաթարը, մեզ 5 մոլորակ պետք կլիներ»,-ընդգծել է նա:

Որպես դրական օրինակ Եսիպովը բերում է հայաստանի, Պերուի եւ Մարոկկոյի օրինակները: Այդր երկրներում բնակչության մեկ շնչին ընկնող ամենաքիչ ռեսուրսներն են ծախսում: