Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կընդունի Եկմալյան փողոցի տների խաբված սեփականատերերին: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Եկմալյան փողոցի 5-րդ շենքի բնակիչներին, որոնք հավաքվել էին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ:

Բնակիչները վարչապետին հայտարարել է, որ կառուցապատող ոմբ Գագիկ Պապոյան, ում արդեն դատում են, մի քանի տարի առաջ գնել է կառուցվող շենքի տակի հողը եւ իր իրավունքներն է ներկայացրել: Հիմա նա արգելում է բնակիչներին տեղափոխվել իրենց բնակարանները:

«Այդպես էլ ապրում ենք, մի մասը հարազատների տամը, մյուս մասը՝ վարձով»,-նշել են բողոքի ելած բնակիչները:

Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը խնդրել է իր աշխատակազմի աշխատակիցներին գրանցել քաղաքացիների հեռախոսահամարները, որպեսզի ընդունի նրանց: «Այսպես ոտքի վրա ինձ դժվար է ինչ-որ բան ասել, բայց ձեզ կգրանցեն ընդունելության համար: Այդ ժամանակ ես կկարողանամ լսել ձեզ»,-ասել է վարչապետը: