Միլանում հայտնի տաճարի մոտ Femen-ի ակտիվիստուհիները հերթական մերկ ակցիան են իրականացրել «Ասիա-Եվրոպա» գագաթաժողովից նախաշեմին: Այս մասին գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը:

Աղջիկները բացել են իրենց կուրծքը եւ կարմիր գինի լցրել իրենց վրա՝ ի հիշատակ Ուկրաինայում զոհվածների:

Tgcom24 հեռուստաալիքի կայքը հաղորդում է, որ երկու ակտիվիստուհիներին ձերբակալել են եվրոպական իրավապահ ուժերը: Աղջիկները եղել են միայն կարճ կարմիր կիսաշրջազգեստներով, նրանք իրենց գլխին պսակներ են կրել:

Ակտիվիստուհիների մերկ մարմինների վրա գրված է եղել. «АСЕМ Պուտինի դաշնակիցներ, հերքի է անտեսեք ուկրաինական արյունահեղությունը»: Աղջիկները իրենց վրա գինի լցնելուց հետո որոշ ժամանակ կանգնել են ծնկի իջած վիճակում: Այս պահին ոստիկանությունը պարզում է աղջիկների ինքնությունն ու հետաքննություն է սկսել:

Femen-ի ակցիան տեղի է ունեցել «Ասիա-Եվրոպա» (АСЕМ) գագաթաժողովից նախօրեին, որին մասնակցելու համար Իտալիա են ժամանել ավելի քան 50 երկրների ղեկավարներ, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: