Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին արդարացրել են անչափահասի հետ ինտիմ կապի գործով, քանի որ նա չի իմացել աղջկա իրական տարիքը: Ասյ մասին ասված է Իտալիայի վերաքննիչ դատարանի հայտարարության մեջ:

Փաստաթղթում, որը կոչված է պարզաբանել արդարացման դատավճռի պատճառները, ասվում է, որ դատարանում «բավարար ապացուցներ» չեն ներկայացվել, որոնք կապացուցեին, որ նախկին վարչապետը կարող էր իմանալ այդ պահին 17-ամյա պարուհի Ռուբիի տարիքը: Դատարանի որոշման տեքստը հրապարկվել է միայն այսօր, քանի որ ըստ օրենքի այն պետք է հրապարկվի դատավճռից 3 ամիս անց, հաղորդում է ՏԱՍՍ-ը: