ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի դեմ պայքարելու նպատակով Պենտագոնին թույլ է տվել օգտագործել ազգային գվարդիան, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով Սպիտակ տան հաղորդագրությունը:
Աղբյուրը նաւ հաղորդում է, որ ԱՄՆ-ի իշխանությունները չեն փակի երկրի սահմանները եւ չեն արգելի հիվանդության համաճարակով բռնկված Արեւմտյան Աֆրիկայից երկիր ժամանող օտարերկրյացիների մուտքը
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Օբաման հայտնել էր, որ ԱՄՆ-ում Էբոլայի համաճարակի բռնկման հավանականությունը շատ ցածր է: Նախագահն ընդգծել է, որ անձամբ է շփվել Էբոլայով վարակված հիվանդին բուժող բուժանձնակազմի հետ: «Ես Էմորիում սեղմել եմ մի քանի բուժքույրերի ձեռքը, գրկել եւ համբուրել՝ հիվանդներից մեկին բուժելու անձնուրաց աշխատանքի համար, եւ դա անելով ես ինձ բավական լավ էի զգում», - ասել էր նախագահը:




























