Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 31-րդ կմ-ին, հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: