Աշտարակ քաղաքի Երեւանյան փողոցում` ավտոկայանի դիմաց, հոկտեմբերի 16-ին, ժամը 13.30-ի սահմաններում, իրար են բախվել «Մերսեդես Բենց» եւ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21011»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























