Հիվանդանոցից, հոկտեմբերի 14-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 10.50-ին «ձախ ազդրոսկրի կոտրվածք` տեղաշարժով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 76-ամյա մի կին եւ հայտնել, որ Երեւանի Լեփսիուսի փողոցում վայր է ընկել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 15.15-ին, կինը բացատրություն է տվել, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 10.00-ին, Երեւանի Լեփսիուսի փողոցում գտնվող թիվ 12 երթուղային տաքսու վերջնականգառում, երբ ցանկացել է իջնել «ԳԱԶել» երթուղային միկրոավտոբուսից, վարորդը տեղից շարժել է ավտոմեքենան, ինչի հետեւանքով ինքը վայր է ընկել եւ ստացել վնասվածքը:

Կատարվում է քննություն: