Երեւանի Ամիրյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց, հոկտեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, «Մերսեդես ML» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: