ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ Ջաֆարին խայտառակություն է անվանել ՄԱԿ-ի ԱԽ-ում 2015-2016թթ. ժամանակավոր անդամի կարգավիճակ ձեռք բերելու Թուրքիայի ձախողված փորձը:

Ըստ նրա՝ միջազգային հանրությունը չի քաջալերում Էրդողանի Արդարության եւ զարգացման կուսակցության քաղաքականությունը, մասնավորապես Սիրիայի եւ Իրաքի հարցում:

Ալ Ջաֆարին Սիրիայի պետական հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, որ ձայնի իրավունք ունեցող շատ երկրների ներկայացուցիչներ դժգոհել են Էրդողանի՝ Սիրիայի Արաբական Հանրապետության նկատմամբ տարվող քաղաքականությունից, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի եւ բարիդրացիական հարաբերությունների սկզբունքներին:

Հիշեցնենք, ՄԱԿ-ի ԱԽ-ում  ձայնի իրավունք ունեցող երկրներից Իսպանիան ստացել է 132, Անգոլան՝ 190, Մալայզիան՝ 187, Վենեսուելան՝ 181, Նոր Զելանդիան՝  145, Թուրքիան՝ ընդամենը 60 ձայն: