Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը կասկածի տակ է առել  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հոգեկան առողջությունը, գրում է CypLive-ը:

Գործարարը Twitter-ի իր էջում քննադատել է Արեւմտյան Աֆրիկայի երկրներից (որտեղ տարածված է Էբոլայի տենդը) մուտքը դեպի ԱՄՆ չսահմանափակելու Օբամայի որոշումը: Նա ամերիկացի առաջնորդին խենթ է անվանել:

«Ես սկսում եմ մտածել, որ նախագահ Օբամայի  հոգեկան առողջության հետ իրականում ինչ-որ բան այն չէ: Ինչո՞ւ նա չի արգելում թռիչքները: Խելառ», - Թրամփին մեջբերում է աղբյուրը:

Ավելի ուշ, ինչպես նշում է աղբյուրը, ամերիկացի հեռուստահաղորդավարներից մեկը միլիարդատերին խնդրել էր մեկնաբանել նախագահի հասցեին արված իր արտահայտությունները: «Ոչ ոք չգիտի՝ ինչ է կատարվում նրա հետ, սակայն ինչ-որ բան այն չէ: Այդքան վատ որոշումներ: Ինչպե՞ս կարող է որեւէ մեկը այդքան ոչ կոմպետենտ լինել», - պատասխանել է միլիարդատերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ում Էբոլայի համաճարակի բռնկման հավանականությունը շատ ցածր է: