«Ժողովրդական կուսակցությունը» սպասում է, թե երբ ժողովուրդը իր խոսքը կասի, բայց առայժմ ժողովուրդը մտնում է խաղերի մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԺԿ ղեկավար Տիգրան Կարապետյանը:
Նա հետեւում է քաղաքական գործընթացներին եւ իրեն դուր չի գալիս ստեղծված վիճակը: Տիգրան Կարապետյանի կարծիքով՝ եռյակը ապագա չի ունենա: «Ես եռյակից տարանջատում եմ միայն Գագիկ Ծառուկյանին, ում հանդեպ շատ լավ տրամադրված եմ, մնացածը սուտ է, Գագիկ Ծառուկյանը կամեցող է, լումա ունի արած ժողովրդի հանդեպ: Ես չեմ կարող իրեն քննադատել, որովհետեւ կստացվի, թե ինքս ինձ եմ քննադատում, որովհետեւ ես էլ եմ բարերար, ես իրեն ողջունում եմ»,-ասաց նա:
ԺԿ ղեկավարը շեշտեց, որ «Ժառանգությունը» դեռ ամբիցիաներ ունի, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը արեւմուտքի կադր է, Կենտրոնական հետախուզական վարչության (ЦРУ) կադրային աշխատող է, իսկ նախկին նախագահը մնում է նախկին նախագահ, ՀՀՇ-ն է առաջ տանում եւ ինչպես ավելի վաղ էր կանխատեսել՝ ՀՀՇ-ն անցավ խորհրդարան: Նա կանխատեսեց, որ եռյակը այդպես կհրավիրի երրորդ, չորրորդ հանրահավաքը եւ այդպես ցույց կտան, թե ուժ կա, որ հանկարծ նոր ուժ չծնվի:




























