Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մասնավորապես ստորագրվել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:



























