Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վիկտոր Յանկուկովիչին մեղադրել է ուկրաինական ճգնաժամի մեջ, գրում է Lenta.ru-ն:

«Մայդանի եւ դրան հետեւող իրադարձությունների մեջ ո՞վ է մեղավոր: Մեղավորը իմ նախկին լավ ընկեր Յանուկովիչն է: Միայն նա է մեղավոր Ուկրաինայում տեղի ունեցածի համար», - Միսնկում տեղի ունեղած մամուլի ասուլիսին հայտարարել է բելառուսական առաջնորդը:

 Բելառուսի նախագահը հստակեցրել է, որ «Եվրամայդանի» հետեւանքները համարում է «հակասահմանադրական հեղաշրջում», սակայն նշել է, որ նա միշտ կարողացել է ընդհանուր լեզու գտնել ուկրաինական իշխանությունների հետ: «Այստեղ ի՞նչ վատ բան կա: Ի՞նչ վատ բան կա նրա մեջ, որ ես խոսում եմ ուկրաինացի քաղաքական գործիչների հետ», - պարբերականը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքերը:

Անդրադառնալով Ղրիմի հարցին՝ Լուկաշենկոն նկատել է, որ Ուկրաինան ՌԴ-ին Ղրիմի միացման համար ինքն է առիթ տվել: «Պատճառները փնտրեք ոչ թե Ռուսաստանի, այլ ձեր մեջ: Դուք (Ուկրաինան) ինքներդ եք առիթ տվել այդ միացմանը», - ռուսական լրատվամիջոցներին հայտարարել է Լուկաշենկոն:

Բելուսական առաջնորդը հռետորական հարցադրում է առաջ քաշել՝ ինչո՞ւ Կիեւը Ղրիմը զիջեց առանց գեթ մեկ կրակոցի եւ ինքն էլ պատասխանել. «Նշանակում է, կարծում էիք, որ դա ձեր տարածքը չէ»: