Brent տեսակի նավթի դեկտեմբերի ֆյուչերսները Լոնդոնի բորսայում հոկտեմբերի 17-ին թանկացել են՝ բարելի դիմաց կազմելով 87,3 դոլար, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Bloomberg-ը:
WTI նավթի նոյեմբերի ֆյուչերսի գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում աճել է բարելի դիմաց 84,14 դոլարի:
«Վերջին ժամանակներս գների նվազումը պայմանավորված էր ավելի շուտ սպասումներով, այլ ոչ թե շուկայի իրական դրությամբ: Ամենայն հավանականությամբ, գների նվազումը չափից դուրս էր»,- Goldman Sachs-ի զեկույցից մեջբերում է կատարում գործակալությունը:




























