Պարզվել է, թե ինչն էր Շորժայում տեղի ունեցախ երկաթուղային վթարի պատճառը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենի տեղակալ անվտանգության գծով Լեւոն Հակոբյանն ասաց, որ վագոններից մեկի անիվազույգը Վրաստանում վերանորոգել են եւ սխալներ էին թույլ տվել: «Անիվազույգի առանցքակալը վերանորոգել են, անիվազույգը կտրվել, ընկել էր, որի հետեւանքով վագոնը ընկել էր, մյուսներն էլ հետեւից քաշել: Վրաստանում տվյալ վագոնը վերանորոգել էին, բայց լավ չէին վերանորոգել, չէին յուղել, նորմալ չէին դրել  առանցքակալը մեջը: Վրացիներն այստեղ էին, անմիջապես կանչել եմ»,-ասաց փոխտնօրենը:

Լեւոն Հակոբյանը նշեց, որ այսօր պարզ կլինի, թե վթարի հետեւանքով ովքեր են պատժվում, ում ինչ նկատողություն է տրվում, «ով ինչ չափով մեղք ունի, այդքանով էլ կպատժվի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վարդենիսից Շորժա ուղեւորվող բեռնատարը գնացքի Շորժայի կայարանի մերձակայքում վթարվել է հոկտեմբերի 7-ի երեկոյան: Գնացքի 4 վագոն շրջվել է, իսկ 5-ը գծերից ընկել ու կանգնած է, ՀԵԿ-ի որեւէ աշխատակից չի տուժել, թափված հումքն էլ հավաքել են, կուղարկեն: Վագոններով Սոթքից-Արարաատ վերամշակման նպատակով տեղափոխում էին ոսկու հանքանյութ:, որ Վարդենիսից Շորժա ուղեւորվող բեռնատարը գնացքի Շորժայի կայարանի մերձակայքում վթարվել է: