Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին Ալցհեյմերի հիվանդությամբ է տառապում, հայտնում է Epoch Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան The Globe ամսագիրը, որն այդ մասին գրել է իր նոր համարում: Աղբյուրը նշում է, որ միաժամանակ տվյալ նորությունը կարող է լինել ընդամենը Կորնուոլի դքսուհու՝ թագուհու մրցակցուհու սուտ ենթադրությունը:

Աղբյուրը հայտնում է, որ Կորնուոլի դքսուհի Փարքեր Բոուլզը՝ արքայազն Չարլզի կինը, գահի հավակնորդ է եւ այդ պատճառով էլ դավ է նյութում Եղիսաբեթի դեմ:

 «Արքունիքը հուսահատ փորձեր է անում կոծկելու թագուհու առողջական նոր ճգնաժամը, ում մոտ Ալցհեյմերի հիվանդության առաջին նշաններն են ի հայտ գալիս»,- հայտնում է աղբյուրը՝ վկայակոչելով  The Globe-ը:

Տվյալ հոդվածի համաձայն՝ թագուհին վախեցած ու իրեն կորցրած թափառում էր պալատական այգում: Նա, իբր, չէր կարողանում հիշել Քեյթի եւ Ուիլյամի հարսանիքը, եւ որդի Չարլզին շփոթել էր ամուսնու հետ: