Նոյեմբերի 18-ից PayPal-ի անանուն օգտվողներին կարգելեն գումար հանել հաշիվներից եւ ամսական 40 000 ռուբլուց ավելի փոխանցել, հայտնում է rbc-ն:
Աղբյուրը նշում է, որ PayPal-ը ռուսաստանցի օգտվողներին հայտնել է նոյեմբերի 18-ից օգտվողների հետ համաձայնագրի նոր տարբերակի ուժի մեջ մտնելու մասին: Օգտվողներին, որոնց ձեռք չեն տալիս նոր պայմանները, համարագն առաջարկել է փակել հաշիվը:
Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսին ուժի մեջ է մտել «Ազգային վճարային համակարգի մասին» եւ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության մասին» դաշնային օրենքների «հակաահաբեկչական» փոփոխությունների փաթեթը: Փոփոխությունները սահմանափակումներ են մտցնում ցանցում անանուն վճարումների հանդեպ:
PayPal-ի անանուն օգտվողներին արգելվում է իրենց հաշիվներից գումար կանխիկացնել, ինչպես նաեւ ամսական 40 000 ռուբլուց ավելի ծախսել: Ինքնության մասնակի ստուգում անցածները կարող են ամեն ամիս ծախսել մինչեւ 200 000 ռուբլի, ինչպես նաեւ կանխիկացնել հաշվի գումարը: Ինքնության ամբողջական ստուգում անցածները կարող են ծախսել օրական մինչեւ 5000 դոլար:




























