Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները, հոկտեմբերի 16-ին, ժամը 19.25-ին Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 53-ամյա Գուրգեն Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ.-ից Թուրքիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր ԹուրքիայիՀանրապետության քրեական օրենսգրքի 37/1, 53/1, 5461, 5462, 5463, 116/4, 119/1, 143, 151/1, 152/2 հոդվածների, 142/1 հոդվածի «Բ» կետի եւ 142/2 «Դ» կետի մեղադրանքներով /կողոպուտ/: