Երեւանի Արմենակյան եւ Նորքի 9-րդ փողոցների խաչմերուկում, հոկտեմբերի 16-ին, ժամը 00.30-ին, իրար են բախվել «ՎԱԶ-21703», «Դեու» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Դեու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: