Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ էր զինված ուժերն օգտագործել Ուկրաինայում կողմերին բաժանելու համար, հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ մեջբերելով նախագահի խոսքերը:
«Ես պատրաստ էի շատ հեռուն գնալ, ընդհուպ սեփական ԶՈՒ-ն օգտագործելը՝ հակամարտող կողմերին բաժանելու համար: Այժմ Ուկրաինայի հարավ-արեւելքում այնպիսի խառնաշփոթ է, որ ոչ մեկի հետ հնարավոր չէ խոսել», - ասել է Լուկաշենկոն:
Նախագահն ընդգծել է, որ թեկուզ խաղաղ նպատակների համար իր զորքերն ուղարկելն այժմ շատ վտանգավոր կլիներ, քանի որ հակամարտում են այնպիսի ուժեր, որոնք ընդհանրապես ոչ ոքի չեն ենթարկվում եւ որոնց անհնար է կառավարել:
Նախագահը նշել է, որ Ուկրաինայում ճգնաժամը լուծելու Բելառուսի խաղաղ ծրագիրը առաջարկվել էր քննարկել, «սակայն պետք չեկավ, քանի որ որոշ խաղացողներ աշխարհաքաղաքական տիրույթում պատերազմ էին ցանկանում: Եթե կարողանայի շարադրել այդ ծրագրի մանրամասները, կհասկանայիք, թե ինչ է այն», - մեջբերում է գործակալությունը Լուկաշենկոյի հայտարարությունը:




























