Երկրների առաջնորդների նորմանդական ձեւաչափով բանակցություններն ավարտվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Լավն են», - ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողի  հարցին, թե ինչպիսին են  բանակցությունների արդյունքները:

Աղբյուրը նշում է, որ ՌԴ-ի, Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահների եւ Գերմանիայի կանցլերի հանդիպման ավարտից հետո Պուտինն առաջինն է լքել բանակցությունների սենյակը եւ դուրս եկել՝ շրջապատված պատվիրակության անդամներով, որոնց շարքում եղել են  արտգործնախարար Սերգեյ Լավրովը,  էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Հիշեցնենք, բանակցությունների նորմանդական ձեւաչափին նախորդել էր աշխատանքային նախաճաշը՝ Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ, որը տեղի է ունեցել Միլանի քաղաքապետարանում: