Այսօր ՝հոկտեմբերի 17-ին, Միլանում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են Ուկրաինայի համար նոր գազային պայմանագրի հիմնական պարամետրերը, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»՝ մեջբերելով նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

«Գազային հարցում որոշակի զուսպ առաջընթաց ենք գրանցել: Մենք համաձայնության են ենք եկել պայմանագրի հիմնական պարամետրերի շուրջ: Այժմ ավարտին են մոտենում պայամանգրի ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցների պակասուրդի ծածկման աղբյուրների շուրջ բանակցությունները», - նորմանդական ձեւաչափով բանակցությունների ավարտին հայտարարել է Պորոշենկոն:

Հիշեցնենք, որ Միլանում տեղի ունեցած նորմանդական ձեւաչափով բանակցություններին նախրոդել է Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ աշխատանքային նախաճաշը: